Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբե...

«Հայաստան» խմբակցության պատգամավորը Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կապ են հաստատել ՀՀ վարչապետի հետ հանդիպումից դուրս եկած կիրանցեցիների հետ, նրանք շատ հուզված ու մտահոգված են։

«Գյուղը բաժանվում է 2 հատվածի։ Ոչինչ հաշվի չի առնվում։ Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել իրենց անվտանգության, ապագայի հետ կապված, ոլոր հարցերն անպատասխան են մնացել։ Անգամ անհեթեթ պատասխաններ են հնչել։ Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։