Ես, լինելով բազմամյա աշխատած բժիշկ, ամաչում ե...

Մարինա Խաչատրյանը շարունակում է պնդել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթյանը պետք է հրաժարական տա: Նշենք՝ այսօր Բաթոյանը պաշտոնավարման 100-օրյա ժամկետի ամփոփումն էր ներկայացնում ասուլիսում, որի ընթացքում անդրադարձավ նաև «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ նշելով, որ նրանում որևէ այլասերություն չկա, ինչպես ասում են գիրքը քննադատողները:

Բժշկուհի Մարինա Խաչատրյանը, ով նաև մասնակցել էր «Բուկիսնիստ» գրախանություն գրքի շնորհանդեսի խափանման ակցիայաին, Politik.am-ի հետ զրույցում նշում է.«Զարուհի Բաթոյանն ու բոլոր չափահաս մարդիկ թող լավ նայեն գրքի վերջին էջը: Այնտեղ կա մի կայքի անվանում, որը, երբ բացում ես, այնպիսի նկարագրությունների ես հանդիպում, որ անգամ ես՝ լինելով բազմամայա աշխատած բժիշկ՝ ամաչում եմ կարդալ, ուր մնաց, թե այդ ամենը կարդան 3-6 տարեկան երեխաները: Վստահաբար այդ կայքի հղումն էլ դիտավորյալ է դրված: Այսօրվա երեխաները հեշտությամբ են կողմնորոշվում համացանցում, և այդ հղումը տեսնելով անպայման կուսումնասիրեն կայքը: Այդ նյութերը մանկական հոգեբանությանը կարող են շատ լուրջ վնաս հասցնել»:

Անդրադառնալով իր կողմից Բաթոյանի հրաժարականի պահանջին՝ Խաչատրյանը նշում է.«Պատճառը միայն այս փաստը չէ: Բաթոյանը, լինելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, մինչ օրս չի գիտակցում, որ նա հենց այդ հարցերով պետք է զբաղվի: Տիկին Բաթոյանը, չիրականացնելով իր գործառույթները, զբաղվում է ինչ-որ խմբավորման իրավունքները պաշտպանելով»: