Ես կողմ եմ, որ հայտարարագրումն առաջինը սկսեն...

Ես կողմ եմ, որ հայտարարագրումն առաջինը սկսեն բարձրաստիճան պաշտոնյաներից: Այս մասին, «Դեմ եմ հայտարարագրմանը» նախաձեռնության շրջանակում,  քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Թող բոլոր պաշտոնյաները հենց այսօր լրացնեն հայտարարագիրը, հաջորդ փուլը կգան խոշոր բիզնեսմենները: Կանցնի, նոր կգան միջին բիզնեսի ներկայացուցիչները: Այսպես կգանք, կհասնենք սովորական, չարքաշ կյանքով ապրող քաղաքացիներին»,- մասնավորապես նշել է նա:

Նշենք, որ Նաիրի Սարգսյանը հերթական հանդիպումը կունենա ապրիլի 5-ին, ժամը 19:00-ին՝ Արտաշատ քաղաքում:

Հասցեն՝ Մարքսի 19բ, «Նոր Արտաշատ» հանդիսությունների սրահ: