
Կարծում եմ՝ Աննա Հակոբյանի պահվածքով պետք է զբաղվի իր ամուսինը։ Այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, Գյումրիի ավագանու նիստից հետո լրագրողներին ասաց «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Ես կօգտվեմ իմ՝ Գյումրու տղամարդու սահմանադրական իրավունքից և չեմ անդրադառնա տվյալ կնոջ պահվածքին։ Կարծում եմ՝ նրանով պետք է զբավի իր ամուսինը։ Ցանկացած ատելության խոսույթ, կապ չունի՝ ով է ասում, դատապարտելի է, չի կարելի նման բան թույլ տալ»,– ասաց ավագանու անդամը։
Նշենք, որ Աննա Հակոբյանն արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում վիրավորում է քաղաքացիներին՝ «ոջիլ», «էշ», «տխմար» եւ այլ բառերով։