Ես կդադարեցնեմ «երրորդ աշխարհի երկրներից» ներ...

Ես կդադարեցնեմ «երրորդ աշխարհի երկրներից» ներգաղթը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Reuters-ի փոխանցմամբ։

«Ես կդադարեցնեմ ներգաղթը բոլոր «երրորդ աշխարհի երկրներից»՝ ԱՄՆ համակարգը լիարժեք վերականգնվելու համար, կչեղարկեմ Բայդենի կողմից տրված բոլոր միլիոնավոր ապօրինի մուտքի թույլտվությունները, այդ թվում՝ քնկոտ Ջո Բայդենի ստորագրությամբ տրվածները, կարտաքսեմ բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին կամ անկարող են սիրել մեր երկիրը: Ես կվերացնեմ մեր երկրի ոչ քաղաքացիների համար նախատեսված բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները, կզրկեմ ներքին կարգը խաթարող ներգաղթյալներին քաղաքացիությունից և կարտաքսեմ բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հանրային բեռ են, անվտանգության սպառնալիք կամ անհամատեղելի են արևմտյան քաղաքակրթության հետ», - նշել է Թրամփը։