Ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում:
«Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ, թե որ զինվորը երբ է լողանում: Դրանք զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, մինչև հիմա որևէ խնդիր այդ հարցով չի եղել»,- նշել է նա:



