Ես կարոտում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին. ԱԳՆ...

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը  X-ում հրապարակել է արցախցի փոքրիկ երաժշտի պատմությունը, այն կոչելով մարդկային կյանքեր՝ կոնկրետ պատմություններ:

«Ես իսկապես կարոտում եմ այնտեղի իմ դպրոցը, իմ ընկերներին, երաժշտական դպրոցը և ուսուցիչներին»,- ասել է 11-ամյա Գոռը, որն այժմ Հայաստանում է:

Նա բերել է իր կլառնետը՝ միակ հուշանվերը։

«Մենք արդեն 3 անգամ կորցրել ենք մեր տունը»,- ասել է Գոռի մայրը՝ Շուշանիկը։