Ես հրավիրել եմ Ջո Բայդենին գոլֆ խաղալու, սակայն նա հրաժարվել է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կցանկանայի։ Ես նրան հրավիրել եմ, բայց նա չի ուզում ներկայանալ», - ասել է Թրամփը զինվորականների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
Նա հավելել է, որ իրեն լավ գոլֆ խաղացող է համարում։
2024 թվականի մարտին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը Թրամփին գոլֆի խաղալու է հրավիրել՝ խոստանալով իր քաղաքական մրցակցին եռակի ֆորա տալ, եթե նա կրի գոլֆի պայուսակը։ 2024 թվականի հունիսին՝ ԱՄՆ նախագահական բանավեճերի ժամանակ, Թրամփը և Բայդենը վիճաբանել են իրենց նվաճումների շուրջ։
Թրամփը հայտնի է գոլֆի հանդեպ իր սիրով։ Մարտին HuffPost-ը հաղորդել էր, որ նրա Ֆլորիդայի գոլֆի դաշտերում անցկացրած հանգիստն ամերիկացի հարկատուներին արդեն արժեցել է ավելի քան 18 միլիոն դոլար՝ հունվարի 20-ին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Բարձր ծախսերը պայմանավորված են դաշտերի մեծ չափսերով, որոնք պահանջում են ԱՄՆ ափամերձ պահպանության նավերի և իրավապահ մարմինների զգալի թվաքանակի ներգրավում՝ դրանք ապահովելու համար։ Ինչպես նշել է թերթը, նրա առաջին ժամկետի ընթացքում ամերիկացի առաջնորդի գոլֆի խաղերի անվտանգության ապահովման ծախսերը Միացյալ Նահանգներին արժեցել են 151.5 միլիոն դոլար։



