2018-ին, հնչում են կարծիքներ, տեսակետներ, ինչ-որ պարզաբանումներ, որը մինչև վերջ չի գոհացնում կամ չի փարատում ինչ-որ կասկածներ, հետևաբար ինչ-որ խոսակցություններ շարունակվում են, տարբեր վարկածներ են առաջ բերվում ու սա այնպես չի, որ ինչ-որ տեղից ուղղորդվում է կամ հատուկ է արվում, ուղղակի տարբեր կարծիքներ են լինում, երբ որ իրադարձությունների հետ կապված հստակ բացատրություններ չեն լինում: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով երկրորդ եւ երրրոդ նախագահների թիմերի միջեւ հեռակա բանավեճին, թե որ ուժերը Նիկոլ Փաշինյանին առաջադրեցին ու ընտրեցին վարչապետի պաշտոնում եւ նրան, որ Քոչարյանի եղբոր աղջիկը եւս մասնակցել է Փաշինյանի հանրահավաքներին:
Դիտարկմանը, որ այդ ժամանակ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրողների մեջ էր նաեւ ՀՅԴ-ն, որը հետո Փաշինյանի կառավարությունում պաշտոններ ստացավ, իսկ այսօր «Հայաստան» դաշինքում է, Լեւոն Քոչարյանն ասաց. «Մենք հիմա դեպքերին նայում ենք այսօրվա մեր ընկալումներով: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ զանգել հարցրել են գնանք, թե չգնանք ու ստացել են որևէ պատասխան, իհարկե այդպես չի եղել: Եթե հիմա այդ մարդու մասնակցելը փորձում ենք դիտարկել որպես մեղավորություն, որ դրա պատճառով է ինչ-որ բան եղել, կարծում եմ շատ պրիմիտիվ է, ճիշտ չի ու անիմաստ է: իսկ ես երբեք չեմ եղել այդտեղ: Իմ հետ կապված մայթով անցնելուց ինչ-որ մեկը նկարել է ու հոդված դրել»:



