Ես չեմ պատվաստվել, հերթը գա, կպատվաստվեմ. Անա...

Կառավարությունն իր գործողությունները մի շարք ուղղություններով է իրականացնում, դրանցից մեկը կանխարգելմանն է ուղղված, որի մեջ ներառվում են այն միջոցառումները, որոնք կարանտինի մասին որոշմամբ սահմանված են, և ցավոք, այստեղ էլ ես տեսնում եմ, որ շատերը չեն կրում դիմակ, և սա տուգանքի ենթակա արարք է: Հույս ունեմ, որ քաղաքացիներն այսօրվա իմ հնչեցրած թվերից էլ ավելի աչալուրջ կլինեն, և մենք մեր կարգապահությամբ կնպաստենք մեզ ու մեր հարազատներին, տնտեսությունը, կրթության իրավունքը պաշտպանելուն և ստիպված չենք լինի նորից սահմանափակումներն ավելացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: