Ես չեմ հասկանում էն մարդուն, ով այսօրվա Հայաս...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է  Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Համայնքի ներկայացուցիչներից մեկն առաջարկել է, որ Իսրայելի նման Հայաստանն էլ բանակ զորակոչի կանանց: 

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, նշել է, որ մինչեւ կանանց բանակ զորակոչելը՝ մենք խնդիր ունենք կանանց հանրային, քաղաքական կյանքում ավելի ակտիվ ներգրավածություն ապահովելու. «Իհարկե, մենք այսօր կոռուպցիայի դեմ պայքարում շատ լուրջ հաջողություների ենք հասել, բայց, օրինակ, երկու օր առաջ Հայաստանում էլի դատավոր է ձերբակալվել՝ կաշառք վերցնելու պահին: Ես չեմ հասկանում էն մարդուն, ով այսօրվա Հայաստանում ապրում է ու փորձում է  կաշառք վերցնել ու մտածում է՝ կմարսի դա: Ես չեմ հասկանում, էդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, կամ գուցե նայում են, ասում են՝ սարքած է»: