Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ ԵՄ-ն ու Հայաստան...

Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ ԵՄ-ն ու Հայաստանն այսքան մերձ չեն եղել, որքան՝ հիմա: Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօր մեր կողմից համատեղ տրվեց Հայաստան-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը:

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմք ընդունելով ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիության սկզբունքները: ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարող են ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար»,-ասել է Կալլասը: