Այսօր մենք բանակցություններ կվարենք Ռուսաստանի նախագահի հետ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Ես այնտեղ եմ գնում՝ Հունգարիային ձմռան և հաջորդ տարվա համար մատչելի գնով էներգամատակարարում ապահովելու համար» - նշել է Օրբանը։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ չի կարող փոխել երկրի աշխարհագրական դիրքը, ուստի՝ Բուդապեշտը կշարունակի գնել ռուսական էներգետիկ ռեսուրսներ։



