Ես ավելի քան վստահ եմ, որ այդպիսի բան չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վստա՞հ են, որ Նիկոլ Փաշինյանը վերջին պահին չի լքելու թիմը, չի հրաժարվելու ընտրություններից եւ իրենք չեն մնալու միայնակ՝ հողերը հանձնելու պատասխանատվությունն ստանձնելիս:
«Այդ վստահությունն ինձ ներշնչում է նաեւ վերջին ամիսներին քաղաքական ճգնաժամի ընթացքում ամենածանր կատակլիզմներով թիմով անցնելու եւ նաեւ հաղթահարելու փորձությունը»,-ասաց նա:



