Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է...

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Այսպիսի գրառում է արել Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։