Երկու դպրոցահասակ աղջիկների մահվան վթարի գործ...

Ծաղկաձորում մայիսի 24-ին դպրոցահասակ երկու աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով  քառանիվի վարորդը կալանավորվեց։ Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ 342 հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։