Երկրում գործ չկա՞ անելու, որ առաջին աշխատանքա...

Ո՞նց կարելի է այդքան անելիքի մեջ զբաղվել «ոչ մի բանով»: Այս մասին իր էջում գրել է «Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Գաղտնիք բացեմ։

Երբ օրվա մեջ մի քանի զանգ կամ նամակ եմ ստանում, որոնք կապ չեն ունենում աշխատանքի հետ, օրվա վերջում նկատում եմ, որ օրվա գործը կիսատ եմ արել:

Չեմ դժգոհում ոչ զանգերից, ոչ նամակներից՝ նորմալ է ու պետք է լինի, բայց դե չարած գործից չեմ կարողանում չնյարդայնանալ: Բնական է՝ ամեն զանգից ու նամակից հետո մի քանի րոպե էլ «տանում է» «կտրված մտքի թելին» վերադառնալը ու հանրագումարում դա արտացոլվում է պրոդուկտիվությանդ վրա:

Ինչու՞ հիշեցի և ինչու՞ ժամանակ ծախսեցի սա գրելու համար: Երկրում գործ չկա՞ անելու, որ առաջին աշխատանքային օրով լույսը բացվում է՝ ստատուսներ գրելու վրա ժամանակ ծախսելով: Ի դեպ, այս գրառումն անգամ, եթե ցանկանամ՝ աշխատանքային է՝ բացահայտել և հանրայնացնել «չի կարելիները», ո՞նց կարելի է այդքան անելիքի մեջ զբաղվել «ոչ մի բանով»,- նշել է նա: