Երկրի չափազանց մեծ պարտքը կախված է դամոկլյան...

Ֆրանսիան չափազանց մեծ պարտք ունի, որը կախված է երկրի գլխին դամոկլյան սրի պես, երեքշաբթի օրը խորհրդարանում իր ելույթում ասել է վարչապետ Ֆրանսուա Բայրուն, հայտնում է Reuters-ը։

«Բոլոր իշխանական կուսակցությունները, առանց բացառության, պատասխանատվություն են կրում վերջին տասնամյակների ընթացքում ստեղծված իրավիճակի համար։ Յուրաքանչյուր ոք, ով հավելյալ ծախսեր է խնդրում, արդեն մասնակցել է այս ճակատագրական տանգոյին, որը մեզ հասցրել է անդունդի եզրին»,- ասել է Բայրուն։