Երկրաշարժ Վայոց ձորի մարզում

Հոկտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 12:00-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության՝ 39.98⁰ և արևելյան երկայնության՝ 45.65⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, երկրաշարժը զգացվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Կեչուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։