«Երկիր մեդիա» և Հ2-երը հանրապետական սփռման լի...

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթի մասնակիցներն էին հետևյալ ընկերությունները՝

 1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ

2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ

3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ

4․ «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ

5․ «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ

6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ «Արմենիա» թիվին ստացել է՝ 106 , «Շանթ»-ը՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»-ը՝ 92,«Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։ Այսպիսով՝ ընդդիմադիր  հեռուստաալիքները՝ Երկիր մեդիան ու Հ2-ը լիցենզիա չստացան։