Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերը դատա...

Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունների միասնական հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։

«Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։

Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։ Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին․Մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները։

  • Խստագույնս դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։

  • Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։

  • Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։

Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը։Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար։