Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հիշատակեց, որ Երջանկության համաշխարհային ցուցիչում Հայաստանը անցյալ տարի 13 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը:
Նա, որպես տեղեկատվական մանիպուլյացիաների գրոսմայստեր, «մոռացավ» հիշատակել, որ անգամ «երջանկաբեր թավշյա հեղափոխությունից» հետո երջանկության ցուցանիշով Հայաստանը ընդամնեը 116-րդ տեղում է, ետ լինելով Սենեգալից, Սոմալիից և անգամ Բուրկինա-Ֆասոյից:
Ուստի վաղուց ժամանակն է սրբել ձեր երջանկության արցունքները և լրջորեն ոսումնասիրել երջանկության մեխանիկան:
Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում



