Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգ...

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող անդամները նախագծեր են ներկայացրել հերթական նիստի ընթացքում

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը, այդ նախագծերը հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար  դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։

«Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։

Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: