Երիտասարդին տրված տարկետումը դադարեցվել է, քա...

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց դադարեցնել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Հովհաննես Եղիշեի Սարաֆյանին տրված տարկետումը:

Այս որոշման համար հիմք է ընդունվել Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի գրությունը, որից պարզ է դառնում, որ Հովհաննես Սաֆարյանը հեռացվել է համալսարանից:

Նշենք, որ կառավարության որոշմամբ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում է տրվում ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին:

Հովհաննես Սաֆարյանին տարկետում էր տրվել մինչեւ ուսումնառության ավարտը (2027 թվականի ամառային զորակոչ), սակայն նա անբավարար առաջադիմություն ցուցաբերելու համար 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հեռացվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, ինչն էլ հիմք է տրամադրված  տարկետման դադարեցման համար: