Երեւանը եւ Բաքուն կարող են գործընթացն ինքնուր...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին, սակայն կողմերն ի վիճակի են դրանք վարել ինքնուրույն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։ «Երեւանից տարբեր մակարդակներով հայտարարություններ են արվել, որ միջնորդների կարիք չկա։ Երեւանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այս գործընթացը։ Պատրաստ լինելով ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելուն՝ մենք ողջունում ենք ինքնուրույն ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ եւ վերածվի բարգավաճման եւ համագործակցության տարածքի»,- ասել է Պեսկովը ի պատասխան լրագրողների՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանելուն, թե Երեւանը դժվար թե համաձայնի Մոսկվայի միջնորդությանը Բաքվի հետ հակամարտությունը լուծելու հարցում։