Երևանը ձգտում է բանակցություններ վարել ԱՄՆ մի...

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում մեկնաբանելով ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումները, նշել է, թե «խոսքն արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի կողմնորոշման արմատական ​​փոփոխության մասին է»։

Զախարովայի համոզմամբ՝ ՀԱՊԿ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կօգնի ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ինչը ներկայումս չի անում ԵՄ առաքելությունը: Իսկ Երևանի ներկայիս հայտարարությունները իրենց սխալ հաշվարկների համար «պատասխանատվությունից խուսափելու» փորձ են։

«Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը ստիպված էր այլընտրանք փնտրել ՝ Ռուսաստանից չստանալով իր խնդրանքների պատասխանը, և ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ՝  հակառակը, ինձ թվում է, որ դա պատասխանատվությունից խուսափելու և սեփական հաշվարկներում մեղավորներ գտնելու փորձ է։

Խորհրդակցություններ անցկացվեցին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում, սակայն Երևանում որոշեցին ԵՄ առաքելություն ընդունելու օգտին։

Երևանը ձգտում է բանակցություններ վարել ԱՄՆ միջնորդների հետ, որոնք շահագրգռված չեն այս տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, և նպատակ են հետապնդում Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասի տարածքից»,- ասել է Զախարովան։