
Չնայած տեղում անխուսափելի միջադեպերին, չի կարելի հրաժարվել բանակցություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ եռակողմ հանդիպմանը չմասնակցելու իր որոշման մասին Երևանը տեղեկացրել է ոչ դիվանագիտական խողովակներով։
«Մենք, ինչպես և դուք, այդ մերժման մասին տեղեկացանք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրություններից։ Դա հայկական կողմի որոշումն է։ Հայկական կողմի իրազեկման մեթոդը, իհարկե, «հարցեր է առաջացնում»», - հայտարարել Է Լավրովը։