Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշոտ Արսենյանը և հայտնել, որ Նազարբեկյան թաղամասում գտնվող ձայնագրման ստուդիայից խոշոր չափի գողություն է կատարվել։
Պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել Նազարբեկյան թաղամասի 6/4 հասցեում գտնվող ձայնագրման ստուդիայից և Ա. Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են ստուդիայի դուռը և այնտեղից գողացել տարբեր տեսակի երաժշտական տեխնիկա:
Ա. Արսենյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի վնաս։