Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հունվարի 1-ին ժամը 01:20-ից մինչև հունվարի 3-ը ժամը 05:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ընկերության դուռը, մտել ներս, ապա «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի մի քանի սենյակներում տակնուվրա են արել իրերը և իրենց հետ տարել են չհրկիզվող պահարանը։
Պարեկներն ու ոստիկանները չհրկիզվող պահարանի մեջ եղած որոշ իրեր, այդ թվում՝ կնիքներ, ավտոմեքենաների պահեստային բանալիներ, հայտնաբերել են դրսում։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ընկերությունը վարձակալական հիմունքներով է այդ տարածքում գործունեություն ծավալում և բեռնափոխադրումներ է իրականացնում։