Եկամուտների 1,5 միլիարդ դրամ թերակատարումը կա...

2025-ի հունվար-մարտի համար վարչական շրջանների և քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պլանավորված 17 միլիարդ 24 միլիոն 163 հազար 900 դրամ սեփական եկամուտներից, փաստացի հավաքագրվել է 16 միլիարդ 58 միլիոն 317 800 դրամ, կատարողականը՝ 94.3%, թերակատարումը 965 միլիոն դրամ: Այս մասին զեկուցվեց այսօր՝ ապրիլի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նշվեց, որ թերակատարման հիմնական պատճառ է եղել փոխադրավարձի գծով եկամուտների թերհավաքագրումը՝ շուրջ 1,5 միլիարդ դրամ: Դա պայմանավորված է Երևանի ավագանու տարբեր որոշումներով, նշված եկամուտատեսակի մասով սահմանված արտոնություններով, այդ թվում նաև մինչ 2025 թվականի փետրվարի 28-ը ձեռք բերված փաթեթների համար լրացուցիչ մեկ ամիս անվճար երթևեկելու հնարավորության տրամադրմամբ։

Ներկայացվեց նաեւ վարչական շրջանների մասով սահմանված սեփական եկամուտների մասով պլանային առաջադրանքների կատարողականները՝ Մալաթիա Սեբաստիա՝ 123.1%, Նոր Նորք՝ 115.2, Արաբկիր՝ 113.2, Մարաշ՝ 110.6, Շենգավիթ՝ 107.5, Աջափնյակ՝ 104.4, Էրեբունի՝ 103.3, Քանաքեռ-Զեյթուն՝ 102.9, Նուբանաշեն՝ 102, Դավթաշեն 101.6, Կենտրոն՝ 98.8, Ավան՝ 92.9%»: