Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է...

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 24-30-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

-Նոր Նորքում՝ չի գերազանցել,

-Արաբկիրում՝ չի գերազանցել,

-Շենգավիթում` չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

-Կենտրոնում՝ մարտի 28-29-ը,

-Արաբկիրում` չի գերազանցել,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։