Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել փողոցը...

Հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոեմեքենայով Արարատյան փողոցում՝ Շիրակի 1/68 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 32-ամյա Արտակ Ա.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Երևանի բժշկական կենտրոններից մեկը: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: