Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Միության կազմավորումից հետո այն 17-րդն է:
Մասնակցության համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նեղ կազմով քննարկումներից հետո նիստը կշարունակվի ընդլայնված կազմով, որին կմիանան երկրների փոխվարչապետները:
Ներկաները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, նախատեսված է մեծ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը:




