
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկում լուսացուցային կարգավորման եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով:
Փոփոխությունից հետո Մաշտոցի պողոտայով երթևեկող հոսքերի երկու ուղղությունները կաշխատեն միաժամանակ: