Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով...

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը հրշեջ-փրկարարները մարել էին դեղատան փողոցի 13 շենքի տանիքում առաջացած հրդեհը, որից հետո թիվ 10 բնակարանում հայտնաբերել են 40-ամյա Ջեմմա Գ.-ի դին՝ այրվածքներով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել էր կնոջ դի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։