Երևանում երկու հասցեում գտնվող վթարային շենքե...

Վթարային 4-րդ կարգի շենքերի բնակիչները՝ Վարդաշենի 6-րդ փողոց, 66/1, և Վարդաշենի 6-րդ փողոց, 68ա հասցեներում, հնարավորություն կստանան ստանալու փոխհատուցում կամ բնակարանի գնման հավաստագիր։

Նշված շենքերը կառուցված հողատարածքները ճանաչվել են հանրային գերակա շահի օբյեկտներ։

Տների բնակիչները կստանան մինչև 7 մլն 800 հազար դրամի փոխհատուցում (մոտավորապես 21 հազար դոլար — խմբ.)։

Ծրագրի իրականացման համար պետական բյուջեով նախատեսված ծախսերի ծավալը կազմում է մինչև 1,3 մլրդ դրամ։