Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը....

Ապրիլի 28-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 15/1 հասցեի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Տիգրան Անտոնյանի վարած «Hummer» մակնիշի և 25-ամյա Վահագն Ալթունյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com_ը:

Բախման հետևանքով «Hummer»-ն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը: