Երևանում բախվել են «Nissan»-ն ու մոպեդը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13/1 հասցեի դիմաց  բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:  

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարը հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը: