Երեւանում ապօրինի կրպակներ են տեղադրվում․ ահա...

Այսօր, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, քաղաքապետ Հայկ Մարությանւը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ արտահերթ պառլամենտական ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին, մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել է 5 կրպակ: Նա մասնավորապես ասաց․

«Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է ապօրինի տեղադրվել, որոնցից երկուսը՝ ոստիկանների ներկայությամբ: Ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դրա դեմն առնել»։ Քաղաքապետը հավելեց, որ գործում են հատուկ  կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում, եւ այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներում աշխատում են՝ սկսած պետական մարմիններից, վերջացրած դատարաններից:

Մաւությանը նաեւ տեղեկացրեց, որ 7-8 օր առաջ էլ մեկ այլ դեպք է տեղի ունեցել կրպակների ապօրինի տեղադրման. «Մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաեւ ոստիկաններից 3 հոգի ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Դրան մասնակցել է 40-50 հոգի մարդ: Մեր աշխատակիցները ոստիկանների հետ միասին փորձել են կանխել, բայց այդ մարդիկ զինված են եղել մահակներով, դանակներով, ուղղակի չեն կարողացել կանգնեցնել դա»,- ասել է Երեւանի քաղաքապետը։