Երեւանի թույլ տված սխալները ՌԴ-ի հետ հարաբերո...

Երեւանի թույլ տված սխալները Ռուսաստանի հետ հարաբերություններում պարտության հանգեցրին պատերազմում: Այս մասին ապրիլի 5-ին «Նովոստի Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ճիշտ եզրակացություններ անի պատերազմի արդյունքներից եւ, ելնելով դրանից, կառուցի իր հարաբերություններն այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Ռուսաստանն է:

«Արեւմուտքը, որը, ըստ տրամաբանության, պետք է մասայական աջակցություն ցուցաբերեր ժողովրդավարական Հայաստանին, ընդհանրապես պասիվ էր: Դա չարտահայտվեց ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հիմա (օրինակ՝  2 միլիարդ դոլարի կամ եվրոյի չափով օգնության տեսքով տնտեսության խթանման համար)»,- ասաց նա:

Փորձագետը նպատակահարմար է համարում եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը եւ տարածաշրջանում քաղաքական վստահության ձեւավորումը (Երեւանի եւ Բաքվի միջեւ):