Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված...

Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ 

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է շինարարական աղբ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին, մարվել՝ օգոստոսի 7-ին ժամը 01։08-ին։