Երևանի քաղաքապետը Թբիլիսիում հանդիպել է Կոբախ...

Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը: 

Մենք կարևորում ենք Վրաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ ենք համատեղ նոր նախաձեռնությունների»,-  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանդիպման մասին գրել է Երևանի քաղաքապետը՝ հրապարակելով նաև լուսանկարներ: