Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական ա...

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշեց «Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքի մի մասը հետ վերցնել: Հիմնավորման մեջ նշվում է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության «Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված քաղաք Երևան, Ավան Հ. Աճառյան փողոց 1-ին փակուղի 40 հասցեում գտնվող տարածքները լիարժեք չեն օգտագործվում Կազմակերպության կողմից: Պետական սեփականություն հանդիսացող տարածքների արդյունավետ կառավարման նպատակով, առաջարկվում է Երևանի Ավան Հ. Աճառյան փողոց 1-ին փակուղի 40 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված Ավան Հ. Աճառյան փողոց 1-ին փակուղի 17/1 շինություն հասցեում գտնվող 1756,99 քառ.մետր մակերեսով դպրոցի շենքը, 13,8 քմ (34,5 խ.մ.) մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.32005 հա հողամասը  հետ վերցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից: Միաժամանակ ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման է թողնվում Ավան Հ. Աճառյան փողոց 1-ին փակուղի 40 հասցեում գտնվող 2518,54 քառ.մետր մակերեսով դպրոցի շենքը, 19,8 քառ.մետր մակերեսով պահակատունը, 25,9 քառ.մետր մակերեսով կաթսայատունը, 31,15 քառ.մետր (77,88 խ.մ.) մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար ամհրաժեշտ 0,57815 հա հողամասը: