Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հ...

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի բաց հատվածում քաղաքացի է հայտնվել։ Այս մասին  հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

«Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է, ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե գնացքն ուշացել է»,– նշեց նա։

Հարցին, թե ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա պատասխանեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը նշեց, որ քաղաքացին վնասվածքներ չի ստացել։