Երևանի Գրիբոյեդովի փողոցում «ԿԱՄԱԶ»-ը բախվել...

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 26 շենքի մոտ «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին և առկա է գազի արտահոսք: 
 
Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ «ԿԱՄԱԶ»-ի՝ գազախովակին բախվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք՝ բարեբախտաբար առանց հրդեհի բռնկման: 
 
Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: 
 
Պարեկային ծաայությունը պարզում է «ԿԱՄԱԶ»-ի վարորդի ինքնությունը: