«Ըստ ձեզ Տիգրան Ավինյանը պե՞տք է շարունակի պաշտոնավարումը, թե՞ պետք է հրաժարական տա»․ այս հարցն են տվել մայրաքաղաքի բնակիչներին։
Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
- Միանշանակ պետք է շարունակի պաշտոնավարումը - 11․4 %
- Ավելի շուտ պետք է շարունակի պաշտոնավարումը - 18,2 %
- Ավելի շուտ պետք է հրաժարական տա – 17,3 %
- Միանշանակ պետք է հրաժարական տա – 32,6 %
- Դժվարանում եմ պատասխանել – 20,5 %
Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հուլիսի 30-ից օգոստոսի -2-ն ընկած ժամանակահատվածում։
«Ասեք, Չասեք...» խորագրով հարցման արդյունքները Արամ Նավասարդյանը ներկայացրեց մամուլի ասուլիսում։



