Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԺ...

Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 46-ամյա Ն. Ա.-ի դին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշվում է, որ Ն. Ա.-ն աշխատում էր ՀՀ Ազգային ժողովում՝ որպես նամակների բաժնի ավագ մասնագետ։