Երևանի ավագանու որոշմամբ՝ շնորհվել են Երևանի...

Երևանի ավագանու որոշմամբ՝ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: