Երեւանի ավագանու խորհուրդը որոշել է ժամանակավ...

Երեւանում սանիտարական աշխատանքների անցկացման համար կմեծացվի հավաքարարների թիվը: Համապատասխան որոշումը հոկտեմբերի 8-ին ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստում:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Քանի որ «Սանիթեք» ՍՊԸ-ն ամբողջությամբ դադարեցրել է Երեւանի ողջ տարածքում աղբահանության եւ սանիտարական աշխատանքները, եւ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներ անցկացնելու համար փոշեկուլներ գնելու անհրաժեշտություն է առաջացել, առաջարկվում է ժամանակավորապես մեծացնել հավաքարարների թիվը»:

Ընդհանուր առմամբ, նրանց թիվը կմեծացվի 206-ով, 200 հազար դրամ աշխատավարձով:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ այդ թվում կլինեն նաեւ «Սանիթեքի» նախկին աշխատակիցներ, սակայն քաղաքի իշխանությունների նպատակը ոչ թե որքան հնարավոր է շատ մարդ ընդունելն է, այլ մաքրությունն ապահովելու համար արդյունավետ աշխատանք ապահովելը: