Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Ցիրունյանը ես վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը։
Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Ցիրունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-նշված է կայքում։
Նշենք, որ ավելի վաղը «Իմ քայլից» հեռացել էին ավագանու անդամներ Արսեն Կարապետյանը, Իզաբելլա Աբգարյանը եւ Մեսրոպ Պապիկյանը։



